Թուրքիայում կալանավորվել եւ երկրից արտաքսվել է նիդերլանդացի լրագրողուհին
Թուրքիայում կալանավորվել եւ երկրից արտաքսվել է նիդերլանդացի լրագրողուհի Անս Բուրսման, տեղեկացնում է DW-ն։ 2017թ․ սկզբից Բուրսման աշխատում էր Թուրքիայում՝ որպես նիդեռլանդական Het Financieele Dagblad եւ մի շարք այլ թերթերի թղթակից։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է հունվարի 16-ին՝ միգրացիոն հաստատությունում, որտեղ լրագրողուհին գնացել էր երկարաձգելու Թուրքիայում մնալու թույլտվությունը՝ գրում է Het Financieele Dagblad-ը։ Վերջերս Բուրսման 2019թ․ համար թուրքական մամուլի քարտ է ստացել, որը անհրաժեշտ է ժամկետի երկարաձգման համար։ Լրագրողուհուն արտաքսման պաշտոնական բացատրություն չի տրվել՝ հայտնում է AFP-ն։
