Այնպիսի տպավորություն է, կարծես այս 4 օրերի ընթացքում պատգամավորները ուզում էին լուծել երկրի բոլոր խնդիրները. տեսանյութ
Ես սկզբում ուզում էի խոսել տվյալ հանձնաժողովի գործառույթների մասին, ինչպիսիք են համայնքների միավորման կարեւորությունը, մարզպետների դերը, բնապահպանական կամ գյուղատնտեսական ոլորտի խնդիրները, սակայն փոխեցի որոշումս։ Այս մասին Ազգային ժողովի նիստում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
