Կարմրուկի բռնկում Վրաստանում
Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Վերջին երկու շաբաթում մեզ մոտ կարմրուկով հիվանդանալու լուրջ դինամիկա է արձանագրվել,- հայտարարել է Գամկրելիձեն:- Մոտ օրերս կառավարությունը որոշում կընդունի այդ հիվանդության դեմ պայքարի արմատական միջոցների մասին: Մենք պետք է գիտակցենք, որ երկրում կարմրուկով հիվանդանալու բռնկում կա, և բնակչությունը պետք է դիմի անվճար պատվաստումների»։ Վրաստանի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ հունվարի սկզբից երկրում արձանագրվել է, հիմնականում, երեխաների եւ մինչեւ 40 տարեկան քաղաքացիների կարմրուկով հիվանդանալու 312 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
