Փաստորեն ներկա ԱԺ կազմի համար խորհրդարանն աշխատավարձ ստանալու տեղ է
Այս շաբաթ ԱԺ ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի պատգամավորներից մեկը հրաժարվեց մանդատից: Ըստ ԶԼՄ-ների՝ նա հրաժարվել է այն պատճառով, որ պատգամավորի աշխատավարձը համարել է ցածր, իսկ բանկում իրեն վճարել են մի քանի անգամ բարձր աշխատավարձ: Այս փոքրիկ դրվագը վկայում է, որ ԱԺ պատգամավորների բացարձակ մեծամասնության համար պատգամավոր դառնալու քաղաքական և ոչ մի մոտիվ, շարժառիթ չկա, ինչի մասին ահազանգում էինք: Խորհրդարանը ընդամենը կայուն աշխատանքով և բարձր աշխատավարձով ապահովվելու վայր է: Իհարկե, խորհրդարանը նաև աշխատավայր է, բայց այն քաղաքականության զբաղվելու և օրենսդրական գործունեության համար է, քաղաքականությունն այնպիսի գործունեություն է, որով զբաղվելու համար պետք է համապաստախան ունակություններ և հակումներ ունենաս: Եթե նախորդ ԱԺ պատգամավորների մեծ մասի համար ԱԺ-ն անձեռնմխելիությամբ ապահովելու տանիք էր, ապա ներկա կազմի համար փաստորեն, խորհրդարանը աշխատավարձ ստանալու տեղ է: Կորչի՛ քաղաքականությունը: Թող ուրիշները զբաղվեն քաղաքականությամբ, իսկ իրենք աշխատավարձ կստանան: Գրել է Նարինե Մկրտչյանը
