Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանությանը. Հրանտ Մարգարյան
Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանությանն ու ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը. Արցախում ընթացող ՀՅԴ Ընդհանուր ժողովում ելույթ ունենալիս հայտարարել է կուսակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը»,- հայտարարել է Հրանտ Մարգարյանը:
