Հիմնավոր ու անհիմն պնդումներ Անդրանիկ Մանուկյանի մասին ԱԺ-ում

Այսօր` հունվարի 16-ին, Ազգային ժողովի նիստում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախկին խորհրդական Արման Աբովյանը հանդես եկավ անհիմն հայտարարություններով։ ԲՀԿ-ն ներկայացնող Աբովյանը 2018թ․ օգոստոսին Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հեռացած Անդրանիկ Մանուկյանի խորհրդականն էր մոտ երեք տարի՝ սկսած 2015 թվականից։ ԱԺ այսօրվա նիստում Աբովյանի խոսքն ուղղված էր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Վերջինս Մանուկյանին ամբիոնից անվանել էր հատկապես կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձ, իսկ նրա նշանակումը որպես դեսպան՝ արատավոր և ամենախնդրահարույցը բոլոր դիվանագիտական նշանակումներից։ Աբովյանը, ըստ այդմ, պաշտպանեց Մանուկյանին և պնդեց, որ նա ծառայել է իր հայրենիքին։ Պատգամավորը նշեց, որ թույլ չի տա ապատեղեկատվություն տարածել երկրի համար իրենց կյանքը «զոհաբերած» մարդկանց մասին՝ նկատի ունենալով Մանուկյանին։ Աբովյանը նախկին դեսպանին գովաբանեց մասնավորապես այն բանի համար, որ նրա շնորհիվ Ուկրաինայի հայ համայնքը 2014 թվականի մայդանից՝ հեղափոխությունից հետո զանգվածային զոհեր չունեցավ՝ ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների։ Թե ի՞նչ զանգվածային զոհերի մասին է խոսում Աբովյանը՝ անհասկանալի է։ 2014 թվականից ի վեր Ուկրաինայում, իհարկե, առկա է ազգայնականության աճ, բայց դա չի բերել երկրում ապրող տասնյակ ազգերի վրա ճնշումների։ Եղել են հարձակումներ, օրինակ, գնչուների վրա, բայց դրանք չեն տարածվել այլ ազգությունների վրա և չեն կրել համատարած բնույթ։ 2017թ․-ին, օրինակ, ազգային և կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մոտ կեսը հրեաներին պատկանող գույքի վրա հարձակումներ են եղել։ Ըստ այդմ, ուղղակի անհեթեթ է Աբովյանի պնդումը, թե Ուկրաինայում բոլոր փոքրամասնություններն ունեցել են զանգվածային զոհեր, բացի հայ համայնքից։ Աբովյանը նաև մեղադրեց Բաբաջանյանին ԱԺ-ում ադրբեջանական թեզեր բարձրացնելու մեջ։ Իսկ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, որն այժմ ԲՀԿ պատգամավոր է, Բաբաջանյանին ռեպլիկ ուղղեց և դուրս եկավ ԱԺ դահլիճից։ Նշենք, սակայն, որ չնայած Աբովյանի հայտարարություններին, Մանուկյանի մասին Բաբաջանյանի հնչեցրած կարծիքը հիմնավորված է։ Մանուկյանը բազմաթիվ բիզնես շահեր ուներ իր՝ պետական պաշտոնյա եղած ժամանակ։ Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը Մանուկյանը մոտ երկու տարի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2001-2008 թվականներին՝ տրանսպորտի և կապի նախարար։ Մանուկյանի բիզնես շահերի մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված 2009թ․ փաստաթղթում գրել է հետևյալը․«Մանուկյանը ավանդաբար Քոչարյանի դաշնակից է եղել, բայց ներկայում ավելի շատ Սերժ Սարգսյանի շրջանակում է։ Մեր կոնտակտը նրան նկարագրում է որպես Հայաստանի ամենահարուստ մարդկանցից, որը միշտ իշխանության հետ է։ Մանուկյանն ունի մենաշնորհ ռուսական ավտոմեքենաների ներմուծման բիզնեսում։ Նա նաև հանդիսանում է Վիվասելի բաժնետեր և Մետրոպոլ հյուրանոցի և մի շարք փոքր այլ բիզնեսների սեփականատեր է։ Նրա որդիները վերահսկում են Ֆորդ, Նիսան և Ռենո ավտոմեքենաների ներմուծումը, որոնց բաժնեմասերը նրանք տրամադրել են Սերժ Սարգսյանին»։ Որպես դեսպան՝ Մանուկյանի գործունեությունը ևս եղել է վիճահարույց։ 2015թ․նոյեմբերին հայտնի դարձավ, որ դեսպան Մանուկյանը տեղափոխվել է Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության պետ Վիկտոր Սիվեցի կնոջ շքեղ առանձնատուն և այն դարձրել ՀՀ դեսպանատուն։ Սիվեցը, պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերը լինելով, ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում էր, և ենթադրվում է, որ նրա կնոջ առանձնատունը դեսպանատուն դարձնելով՝ Մանուկյանը Սիվեցին «ապաստան» էր տրամադրել, քանի որ դեսպանատունը անձեռնմխելի տարածք է համարվում։ Սկանդալից անմիջապես հետո Մանուկյանը լքել էր առանձնատունը՝ իջեցնելով ՀՀ դրոշը։ Բաբաջանյանը այլ պնդումներ ևս արեց Մանուկյանի մասին։ Մանուկյանը, ըստ պատգամավորի, ՀՀ դեսպանատան համարանիշներ է վաճառել կամ նվիրաբերել Ուկրաինայի հայ քրեական դեմքերին և Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովի հետ նկարների առք ու վաճառքով զբաղվել։ Այս տեղեկությունների մասին, սակայն, հրապարակված նյութեր չկան, իսկ Բաբաջանյանի խոսքով, իրեն այս տեղեկությունները փոխանցել են ուկրաինացի դիվանագետներ։ fip.am

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am