Այս անգամ ինչ ասաց Գոռ Գևորգյանը
«Իմ Քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ բանակում զինվորների միջև, ինչպես նաև զինվոր-սպա փոխհարաբերություններին: «Բանակում առկա միջանձնային հարաբերությունները հասարակության հայելային պատկերն են: Որքան որ առողջ եղավ մեր հասարակությունը, այդքան առողջ կլինի բանակը ներսից: Կարծում եմ, որ մենք շատ անելիք ունենք, քանի որ մենք ցանկանում ենք ստեղծել ոչ միայն նոր քաղաքական մշակույթ, այլև նոր քաղաքական մշակույթի շրջանակներում հասարակության ընկալման նոր ձևը: Այսինքն՝ շատ ավելի մերձեցնել հասարակության մեջ գոյություն ունեցող բազմաշերտ ու հաճախ նաև երկփեղկված հատվածները, որոնց անմիջական արտահայտումը տեղ են գտնում նաև բանակում»,- ասաց նա: Պատգամավորի կարծիքով փոփոխություններ են եղել հասարակության, ոստիկանի ու բանակի միջև, որոշակի վստահություն է ձևավորվել, որը ողջունելի է:
