«Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստի ավարտից հետո Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գտնվում է այնպիսի իրավիճակում, որ գործին առնչվող հարցերի պատասխանել չի կարող: Նախկին դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ Արմեն Գևորգյանը լրագրողներին հռետորական հարց տվեց. «Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ: Ես հայտարարությամբ հանդես եկա, ներկայացրեցի մեղադրանքների անհիմն լինելը: Գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից»:
