Յուրաքանչյուր ոք պետք է ծառայի, լինի աշխարհի չեմպիոն, թե օլիմպիական չեմպիոն
Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցով քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչպես և ինչ պայմաններում են վերաբացվելու սպորտային վաշտերը: Ի պատասխան, Քոչարյանը հայտարարեց, որ տարիներ շարունակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նա ոչ միայն զբաղվել է կադրային քաղաքականությամբ, այլ նաև կառուցվածքային փոփոխությունների հարցերով: «Պարզապես դրանց ծառայողական կարգապահությունը և սպորտային գործունեությունը պետք է ճիշտ ձևով սահմանվեն: Ամեն ինչ պետք է հիմնված լինի այն բանի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ծառայի բանակում՝ լինի դա աշխարհի չեմպիոն, թե օլիմպիական չեմպիոն», -պարզաբանեց Քոչարյանը:
