Գրիպի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը Հայաստանում ավելացել է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հորդորներից հետո գրիպի դեմ պատվաստվողների թիվն աճել է: Նոյեմբերից սկսած գործընթացը մեծ թափ է առել, և հունվարի 17-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում մոտավորապես 42 000 պատվաստում է իրականացվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն և իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Առողջապահության նախարարությունը պատվաստանյութերը ձեռք է բերել ռիսկի խմբերի համար, որոնք են հղի կանայք, երեխաները, առողջական խնդիրներ ունեցող անձինք, տարեցները, բուժաշխատողները և այլք»,-ասաց նա: Խոսելով սուր շնչառական վարակների մասին` Սահակյանն ընդգծեց, որ դրանք բազմաթիվ են, բայց պատվաստանյութը պաշտպանում է գրիպի ենթատեսակներից, որոնք կարող են ճակատագրական լինել և անբարեհաջող ելք ունենալ: Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղամիջոցին, որը վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի, Սահակյանը հիշեցրեց, որ այն բուժական միջոց է, որը տրամադրվում է այն մարդկանց, որոնք արդեն հիվանդ են, հոսպիտալացվել են և անհրաժեշտ է թեթևացնել նրանց վիճակը: ««Տամիֆլյուն» տրամադրվել է բոլոր ստացիոնար կլինիկաներին, որպեսզի հարկ եղած դեպքում կազմակերպվի հիվանդների բուժական միջամտությունը: Շեշտեմ, որ այն կանխարգելիչ նպատակով չի բաշխվում, անվճար տրվում է ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդներին, իսկ ռիսկի խմբերը, որոնց մասին խոսեցի, պատվաստվում են գրիպի դեմ»,-եզրափակեց Գայանե Սահակյանը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am