Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը չի շտապում հրապարակել իր կարծիքը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին:
«Ցմահ դատապարտյալներին ներում շնորհելուց առաջ պիտի հաշվի առնվի տուժածի հարազատների կարծիքը։ Գործին մանրամասն ծանոթ եմ։ Չեմ հրապարակի իմ անձնական մոտեցումը, որովհետև գործը գաղտնի քննարկման փուլում է։ Կարծում եմ՝ առաջիկայում մեր խմբակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որ ներման շնորհման գործընթացի ինչ-որ փուլում անպայման հաշվի պետք է առնվի զոհի իրավահաջորդների մոտեցումը։ Սա անչափ կարևոր է», - ԱԺ իր ելույթում նշեց Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ ցավագին է տանում այս օրերին Աղաջանովի հարազատների, ծնողների կողմից իրենց որդու սպանությանը կրկնակի ցավի վերապրումը։
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը