«Ինձ հաջողություններ մաղթեք». Արմեն Գևորգյան
Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը: «Նախկին իմ ասածներին որևէ բան չունեմ ոչ ավելացնելու, ոչ՝ պակասեցնելու: Շնորհակալություն: Եվ հաջողություններ, խնդրում եմ, ինձ մաղթեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գևորգյանը:
