Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի. մյուսնե՞րը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարության նիստի ընթացքում՝ անդրադարձավ Կառավարության կազմավորմանը և ասաց. «Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է անդամների երկու երրորդը։ Մենք կգնանք այդ ճանապարհով, անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի, քանի դեռ մենք վերջնական չենք հստակեցրել կառավարության կազմի փոփոխությունների հետ կապված հարցերը:Նախարարությունների թիվը կրճատվելու է: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է»։
