Իշխող ուժի պատգամավորը պետք է զրկվի չափահասության վկայականից (Տեսանյութ)
Կներեք, որ կտրուկ եմ գրում, բայց այս դեպքում այլ տարբերակ չկա: Իշխող ուժի պատգամավորը, որը ԱԺ ամբիոնից կարող է իրեն թույլ տալ «ավտորիտար Իրան» արտահայտությունը՝ առանց մտածելու ու հասկանալու, թե ինքը ո՛րտեղ է խոսում ու ո՛ւմ է ներկայացնում, պետք է զրկվի չափահասության վկայականից (պատգամավորական մանդատի մասին էլ չեմ խոսում): Ավել բան չեմ ուզում գրեմ, որ մի կերպ ինձ չափի մեջ պահեմ: Հ.Գ. Իրանը «ավտորիտար» չի, բայց դա ընդհանրապես կապ չունի, հասկանում եք: Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան էջից
