Պետական բյուջեի միջոցների հաշվին ամենախոշոր պայմանագրերը կնքվել են նույն ընկերությունների հետ.hetq.am

hetq.am-ը գրում է. Արդեն երրորդ տարին է՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ամենախոշոր պայմանագրերը կնքվում են «Ֆլեշ», «Էյէմփիջի գրուպ», «Արփա-Սևան» ընկերությունների հետ։ «Հետք»-ը 2017 թվականից սկսած դիտարկում է պետական մարմինների կողմից կնքված պայմանագրերը՝ արձանագրելով, որ 2016-2018 թվականներին ամենախոշոր պայմանագրեր կնքած ընկերություններում փոփոխություններ չեն կատարվել։ Մենք դիտարկել ենք մեկ գործարքով պետական բյուջեի միջոցների հաշվին կնքված խոշոր պայմանագրերը։ Ինչպես 2016, 2017 թվականներին, այդպես էլ նախորդ տարի պետական բյուջեի միջոցների հաշվին հինգ խոշոր պայմանագրերը կնքվել են «Ֆլեշ», «Էյէմփիջի գրուպ», «Արփա-Սևան» ընկերությունների հետ։ Այս ընկերության սեփականատերերը պատահական մարդիկ չեն, նրանց կանդրադառնանք նրանց ընկերությունների հետ կնքված պայմանագրերը ներկայացնելիս։ 2018 թվականի ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «Ֆլեշ» ընկերության հետ։ Այս ընկերությունը հանդիսանում է պետական մարմինների հետ ամենախոշոր պայմանագրեր կնքող տնտեսվարողը։ Այն կառավարությանն ու դրան առընթեր մարմիններին դիզելային վառելիք և բենզին մատակարարող հիմնական ընկերությունն է։ 2018-ի ամենախոշոր հինգ պայմանագրերից երկուսը «Ֆլեշ»-ի հետ է կնքվել, երկուսն էլ՝ պաշտպանության նախարարության կողմից։ Նախորդ տարվա մայիսին կնքված մի պայմանագրով ընկերությունը ՊՆ-ին մատակարարել է «Պրեմիում» և «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին, ամառային և ձմեռային դիզվառելիք։ Այս պայմանագիրը պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 4 միլիարդ 527 միլիոն դրամ։ Դրանից ամիսներ անց ՊՆ-ն «Ֆլեշ»-ից կրկին դիզելային վառելիք և «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին է գնել՝ ընկերությանը փոխանցելով 1 մլրդ 882 միլիոն դրամ։ Այսինքն՝ միայն այս երկու պայմանագրով «Ֆլեշ»-ը պետական բյուջեից ստացել է 6 միլիարդ 400 միլիոն դրամ կամ մոտ 13 միլիոն դոլար։ Նշենք, որ «Ֆլեշ» ընկերությունը 2016թ.-ին և 2017թ.-ին ևս պետական բյուջեից ամենաշատ գումար ստացած և խոշոր պայմանագիր կնքած ընկերությունն է․ 2016 թվականին կնքած ամենախոշոր միայն մեկ պայմանագրով ընկերությունը պետբյուջեից ստացել է 2 միլիարդ 342 միլիոն դրամ, իսկ 2017թ.-ին՝ 1 միլիարդ 864 միլիոն դրամ։ «Ֆլեշ» ընկերությունը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընկերոջը։ Հաջորդիվ, 2018 թվականից հինգ խոշոր գործարքներից երկուսը կնքվել է Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «Էյէմփիջի գրուպ» ընկերության հետ։ Գործարքները այս ընկերության հետ կնքել է պետական եկամուտների կոմիեն, որի համար «Էյէմփիջի գրուպ»-ը հանդիսանում է խոշոր մատակարար։ 2018-ին ՊԵԿ-ը միայն երկու պայմանագրով այս ընկերությանը փոխանցել է մոտ 4,8 միլիարդ դրամ։ 3 միլիարդ դրամ մի պայմանագրով ՊԵԿ-ը այս ընկերությունից ձեռք է բերել «Ալկոհոլային խմիչք» և «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշ։ Իսկ օգոստոսին «Էյէմփիջի գրուպ»-ի հետ կրկին նույն ծառայության մատուցման համար կնքվել է 1 միլիարդ 872 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր։ Դրանով ընկերությունը պարտավորվել է տպագրել 400 միլիոն հատ դրոշմապիտակ և 100 միլիոն հատ «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշ։ Նշենք, որ այս ընկերության հետ նախորդ երկու տարիներին՝ 2016-2017-ին ևս կնքվել է ամենախոշոր պայանագիրը․ վերջինս 2016 թվականին պետական բյուջեից ստացել է 1 միլիարդ 891 միլիոն դրամ, իսկ 2017-ին՝ 1 միլիարդ 411 միլիոն դրամ։ 2018-ի հինգերորդ խոշոր պայմանագիրը կնքվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ։ Այդ պայմանագրով ընկերությունը 1 միլիարդ 575 միլիոն դրամ է ստացել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից՝ Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Նույն աշխատանքների իրականացման համար այս ընկերությանը 2017 թվականին փոխանցվել էր 1 միլիարդ 873 միլիոն դրամ, որը այդ տարվա ամենախոշոր պայմանագիրն էր։ Լուսանկարում (ձախից աջ)՝ Բարսեղ Բեգլարյանը, Ալբերտ Թառոյանը, Հակոբ Հակոբյանը

դիտվել է 1816 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am