Վրաստանում ՀՀ դեսպանի արձագանքը Արման Բաբաջանյանի հայտարարությանը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր հայտարարել է՝ դեսպաններ են նշանակվել և մինչ այժմ պաշտոնավարում են քրեական անցյալով անձինք: Արման Բաբաջանյանը անուններ է հնչեցրել, որոնցից մեկը Վրաստանում ՀՀ դեսպան, ինչպես ինքն է հայտարարել, Գագիկ Բեգլարյանի մտերիմ Ռուբեն Սադոյանն է: Araratnews.am-ը կապ հաստատեց Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ՝ պարզաբանում լսելու Բաբաջանյանի հայտարարության մասին, սակայն նա հորդորեց մեկնաբանություն լսել ԱԳՆ-ից: «Դիմե՛ք արտգործնախարարություն»,- ասաց Սադոյանը:
