Պայթյուն Թբիլիսիում. երեխաներ են հոսպիտալացվել
Գազի արտահոսքից պայթյուն է որոտացել Թբիլիսիի Մեծ Դիղումի թաղամասի Աֆթանդիլի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկում: Զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա, սակայն փլատակների տակ մարդիկ են մնացել: Առավոտից բնակիչները դժգոհել են, որ գազի հոտ են առնում, մինչև մի քանի րոպե առաջ տեղի է ունեցել պայթյունը: Մի քանի վիրավորներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոց՝ շնչառական խնդիրներով: Վիրավորների թիվը հասել է 3-ի: Արդեն 3 երեխա է հոսպիտալացվել՝ մարմնական վնասվածքներով:
