Շաքարավազն ու ՊԵԿ նախագահը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այս անգամ ևս հավաստիացրեց, որ շաքարավազ ներկրողներն ավելացել են, սակայն շուկայում կա մեկ այլ խնդիր` շուկան և սպառումը մնացել են նույնը: «Արդյոք ՀՀ շուկան այնքան մեծ է, որ տարիների ընթացքում այդ ոլորտում մենաշնորհ ունեցողը տնտեսական մրցակցության առումով հոժարակամ ուզենա կիսել իր դիրքն այլ տնտեսվարողների հետ: Բնականաբար` ոչ, քանի որ ՀՀ-ում այժմ գործում են տնտեսվարության համահավասար սկզբունքներ: Տեսեք` շուկան նույնն է, սպառումը չի փոխվել, և շուկայում կարող են հայտնվել նոր խաղացողներ: Սակայն մենք մտածում ենք` ինչպիսի պայմաններ ստեղծենք, որ սպառումն ավելանա, որ ներկրվող շաքարն օգտագործվի որպես հումք արտադրության համար, որը կարտահանվի Հայաստանից դուրս»,- ասաց ՊԵԿ նախագահը:
