Նիկոլայից բացի երեխաներին պետք է հեղափոխական այլ անվանումներ տալ` Հայկոբաթ, Դուխասեր, Թավշուհի
Նոր Հայաստան կերտելու համար պետք է նաև նոր, հեղափոխական անուններ հորինել։ Շատ գեղեցիկ է Մերսեր (Մերժիր Սերժին) անունը Հայկոբաթ (Հայկական Ոչ Բռնի Անարյուն Թավշյա) Դուխասեր (Դուխով, Անսերժ, Երիտասարդ) Թավշուհի (էդ դե պարզ ա) Կեցմերազան (Կեցցեն մեր երեխաներն՝ ազատ, անկախ) Առաջարկեք այլ տարբերակներ Նիկոլ Թորոսյանի Facebook-ի էջից: Հիշեցնենք, որ այսօր Pan.am-ը, որի խմբագիրը հենց Նիկոլայ Թորոսյանն է, հրապարակում էր պատրաստել, ըստ որի` «թավշյա հեղափոխությունից» հետո 17 երեխայի Նիկոլ են անվանել:
