Սաշիկ Սարգսյանի ձերբակալված որդին Չեխիայում ապրում է ընտիր պայմաններում
2018 թվականի դեկտեմբերին Չեխիայում ձերբակալված Նարեկ Սարգսյանը պահվում է ընտիր պայմաններում: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայկ Սարգսյանը` հայտնելով, որ խոսել են Նարեկի հետ: Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով դատական նիստը, որը տվել է մի քանի րոպե: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
