Նիկոլը գիտակցված ատելություն սերմանեց հարուստների նկատմամբ, բայց ներդրումները հարուստներն են անում. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր պետություններում, նույնիսկ ամենասոցիալական արդարություն ունեցող երկրներում, օրինակ՝ Կանադայում կան սոցիալական տարբեր շերտեր, ասել է թե՝ վատ կամ շատ վատ ապրող մարդիկ և բոլոր պետություններում էլ իշխանությունները ձգտում են հասնել սոցիալական համերաշխության, սոցիալական արդարության... Այն պետությունները, որտեղ հաջողվում է սոցիալական համերաշխության հասնել, թեկուզև ձևական զարգանում են, իսկ այն պետություններում, որտեղ կա սոցիալական շերտերի միջև ատելություն, երբեք չկա զարգացում... Եվ ահա Նիկոլը հանուն իր պաշտոնի գիտակցված կամ՝ ոչ, իսկ ես կարծում եմ լավ էլ գիտակցված, ատելություն սերմանեց առանց այն էլ հարուստներին չսիրող մեր հասարակության մեջ և այսօր մի կողմից մենք տեսնում ենք, որ մեզանում հարուստներին սկսել են բացեիբաց չսիրել՝ համարելով նրանց թալանչի և իրենց վատ ապրելու պատճառ, իսկ մյուս կողմից խոսում ենք նոր ներդրումների մասին, որոնք օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին՝ տնտեսությունը զարգացնելու և մարդկանց կյանքը լավացնելու համար... Բայց պետք է հասկանանք, որ ներդրում անողները հարուստներն են, գործարարները, որոնց մեծ մասը Հայաստանում կամ Հայաստանից դուրս հարստացել են՝ մեղմ ասած ոչ շատ ազնիվ ճանապարհով և ոչ մի հարուստ ներդրում չի անի մի երկրում, որտեղ ատում կամ չեն հարգում հարուստ մարդուն... Այո՛, մենք պետք է հասնենք սոցիալական արդարության, բայց սոցիալական անհանդուրժողականությամբ մենք երբեք չենք հասնելու բարեկեցության, զարգացող և մրցունակ տնտեսության և խիստ կարևոր է, որպեսզի մեզանում Նիկոլի սերմանած սոցիալական անհանդուրժողականությունը վերացվի, որ հարուստ մարդիկ իրենց ապահով և հարգված զգան մեզանում, և ի վերջո Նիկոլն իր տեսակով և թիմով Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոն է, որը շատ շուտով կզգա մեր հասարակությունը և որքան շուտ Նիկոլից ազատվենք, այդքան շուտ էլ սկսելու ենք զարգացնել մեր պետության տնտեսությունը (Նիկոլը գիտի, որ ինքը խանգարող գործոն է, բայց երբեք դա չի խոստովանի և կձգտի երկար մնալ իշխանության՝ հորինելով նորանոր ստեր, մեր հասարակությունը պետք է սա հասկանա և հեռացնի Նիկոլին, որպեսզի իր երեխաների բարեկեցիկ ապագայի վրա խաչ չքաշի)»:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am