Սերգեյ Մինասյանը դիմել է Էդմոն Մարուքյանին. կարևոր ուղերձ

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում  դիմել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանին: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի Էդմոն, Զարմանքով լսեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, մեր նախկինում գործընկեր Արման Բաբաջանյանի ս.թ. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթը, որն, ի տարբերություն մամուլում պատվիրված անանուն հոդվածների և թշնամի երկրների քարոզչամեքենաների կողմից շրջանառվող լուրերի, ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից հնչեցված մեղադրանք է, որը որևէ կերպ «քաղաքական հայտարարություն» հասկացողության հետ չի առնչվում:

Ելնելով իմ` ներկայումս դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու հանգամանքից, հարկ չեմ համարում այս պահին անդրադառնալ հնչեցված անհիմն մեղադրանքին, սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում համապատասխան կառույցներին լրջորեն ուսումնասիրել վերոհիշյալ հարցը, որ իր մեջ ներառում է կամ զրպարտանք կամ սպառնալիք ՀՀ ազգային շահերին և ազգային անվտանգությանը և ձեռնարկել համապատասխան միջոցներ: Սակայն այս պահին ուզում եմ անդրադառնալ կատարվածի բարոյական կողմին` հավատացած լինելով, որ անգամ քաղաքական շահեր հետապնդելիս տարրական բարոյական սկզբունքներն անտեսել հնարավոր չէ: Սիրելի Էդմոն, Արման Բաբաջանյանի բարձրաձայնած հարցի առնչությամբ ուզում եմ հիշեցնել և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել քեզ, այդ համատեքստում, քո անձնական և այնժամանակվա Ելք խմբակցության որոշ անդամների ինձ ցուցաբերած բարոյական և ինչու չէ նաև քաղաքական աջակցություն համար: Վստահ եմ նաև, որ հիշում ես Ռումինիա ժամանելուց առաջ ինձ ուղղված Ձեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև իմ նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ունեցած մեր քննարկումները` ձևավորելու միջազգային ստանդարտներին համահունչ համագործակցություն խորհրդարանական դիվանագիտության և խորհրդարանական վերահսկողության լույսի ներքո, նույն այն տրամաբանությամբ, ինչ այսօր քննարկում էիք ՀՀ ԱԺ-ում: Հարգելի գործընկեր, Բազմիցս անդրադարձել ենք ՀՀ ԱԳՆ համակարգում քաղաքական նշանակումների հարցին և, ինչպես դու արդարացիորեն նշում էիր մեր խոսակցությունների ընթացքում, իմ նշանակումը զուտ քաղաքական չէ. հակառակը, հանդիսանում է այնպիսի օրինակելի և միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառելի երևույթ, ինչպիսին փորձագիտական-վերլուծական և քաղաքացիական հասարակության ներկայացուցչի անցումն է դիվանագիտական ծառայության: Ի դեպ, ինչպես գիտենք, քաղաքական նշանակումների պրակտիկան չի ներառում ՀՀ օրենսդրության որևէ տարրի խախտում, ավելին, այս պրակտիկան ՀՀ ԱԳՆ համակարգում շարունակվում է: Անհամեստ եմ համարում հիշեցնել մասնագիտական ձեռքբերումներս ու կենսագրությունս, որին քաջատեղյակ են այսօր ՀՀ ԱԺ-ում, ԱԳՆ-ում, ՊՆ-ում և այլ պետական կառույցներում, ինչպես նաև վերլուծական և քաղաքացիական հասարակության ոլորտում գործող իմ բազմաթիվ գործընկերներն ու ուսանողները: Սիրելի Էդմոն, Ավարտելով խոսքս` ուզում եմ նշել, որ լիովին կիսում եմ քո և բազմաթիվ նորընտիր պատգամավորների ցանկությունը` ներդնելու նոր մոտեցումներ հատկապես արտաքին, պաշտպանական և անվտանգային քաղաքականության ոլորտներում, որոնց իրականացումը պահանջում է ոչ թե անձնավորված և քաղաքականացված ոչ ազնիվ մեղադրանքներ, այլ լուրջ մասնագիտական քննարկումներ և պատասխանատու քաղաքական գործունեություն»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am