Ադրբեջանում ընդդիմադիրների են ձերբակալությունները
Լենքորանում ձերբակալվել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության մարզային կազմակերպության նախագահ Նազիմ Հասանլին: Նախնական տեղեկություններով՝ ընդդիմադրին ձերբակալել են նախօրեին շրջանում գների բարձրացման դեմ տեղի ունեցած ակցիային մասնակցելու պատճառով։ Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց եվրոպական կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել։
