Հարվածներ ու սպառնալիքներ Հայաստանի հարևաններին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցյալ տարվա սեպտեմբերին Իրանին հարվածներ հասցնելու խնդրանքով դիմել է Պենտագոնին, հիշեցնում է The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան իշխանությունների նախկին և ներկա ներկայացուցիչներին: Պարբերականի տվյալներով, ամերիկյան պաշտպանության նախարարությանը նման խնդրանքի պատճառ է հանդիսացել Բաղդադում ամերիկյան դեսպանատան տեղակայման վայրում ականանետից երեք կրակոցի արձակումը: «Դա միանշանակ ցնցեց մարդկանց: Անհասկանալի է, թե ինչ անմիջականությամբ էին նրանք խոսում Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ»,- ասել է ամերիկյան վարչակազմի նախկին աշխատակիցը Ըստ պարբերականի, Պենտագոնը բավարարել է Ազգային անվտանգության խորհրդի պահանջը: Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե որքանով է նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացված եղել նախապատրաստվող հարվածի մասին: Wall Street Journal-ը նշում է, որ Բոլթոնի ներկայացրած միջնորդությունը վկայում է Իրանում ԱՄՆ զինված ուժերի «լուրջ ծրագրերի» մասին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր Իրանի վրա ճնշման «կրկնապատկման» մասին: Բացի այդ, Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը՝ սիրիացի քրդերի վրա հարձակման դեպքում: «Սկսում ենք Սիրիայից զորքերի երկար սպասված դուրսբերումը՝ միաժամանակ հարված հասցնելով տարածքային մնացյալ փոքրիկ խալիֆայությանը՝ ԴԱԻՇ-ին («Իսլամական պետություն») և բազմաթիվ կողմերից: Կրկին կհարձակվենք մերձակայքում գտնվող բազաներից, եթե այն վերաձևավորվի: Թուրքիային կճնշենք տնտեսապես, եթե այն հարվածի քրդերին»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: 2018-ի հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազդարարել է Եփրատից արևելք սիրիացի քրդերի դեմ ծավալուն գործողության մասին: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքում է ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն Սպիտակ տան ղեկավարը հրահանգել է գաղտնի պահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախկինում կայացած հանդիպումների մանրամասները: The Washington Post պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը լուրջ միջոցների է դիմել՝ Պուտինի հետ հանդիպումների մանրամասները թաքցնելու նպատակով: «Առնվազն մեկ անգամ` 2017-ի հուլիսին Համբուրգում կայացած հանդիպումից հետո, Թրամփն առգրավել է իր թարգմանչի նոթերը և հրահանգել նրան որևէ այլ ամերիկացի պաշտոնյայի հետ չքննարկել Պուտինի հետ բանակցությունների դետալները»,- գործող և պաշտոնաթող ամերիկացի դիվանագետներին վկայակոչելով՝ գրում է The Washington Post-ը: «Ես որևէ բան չեմ թաքցնում», - անցած գիշեր Fox News-ին տված հեռախոսային հարցազրույցում հակադարձել է Թրամփը: Միաժամանակ երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող գերմանական ընկերությունների նկատմամբ: Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը զգուշացրել է մի շարք գերմանական ընկերություններին, որ դրանց դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության շրջանակներում համագործակցելու համար, գրում է գերմանական Bild am Sonntag թերթը` պնդելով, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նման բովանդակությամբ պաշտոնական նամակ է հղել գերմանական ընկերությունների ղեկավարներին: «Ձեր գործունեությունը շաղկապված է պատժամիջոցների կիրառման զգալի ռիսկի հետ: Այն ընկերությունները, որոնք աջակցում են «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարարերի շինարարությանն, ակտիվորեն խաթարում են Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը», - գրում է ԱՄՆ դեսպանը: Ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում դառնում է ավելի ու ավելի կոշտ թե՛ Հայաստանի հարևաններից երկուսի, թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ: Եթե Իրանի նկատմամբ քաղաքականությունն ավելի կոշտ դառնա, ապա Հայաստանը ստիպված է լինելու կրկին Վաշինգտոնին բացատրել Հայաստանի համար կենսական նշանակության՝ Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 70 անգամ
Լրահոս
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am