Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է Արցախի հարցը. մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը, որը կնախապատրաստի Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը: «Իմ քայլը» դաշինքի՝ նախորդ ուրբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, առյուծի բաժինը նվիրված է եղել ղարաբաղյան հիմնախնդրին: Փաշինյանը խիստ հանգամանալից անդրադարձել է հարցին, պատասխանել ֆրակցիայի պատգամավորների հարցերին, ինֆորմացիա տվել «առկա» իրավիճակի մասին, որ պատգամավորները նախ ծանոթանան իշխանությունների մոտեցումներին եւ ապա` տեղյակ լինեն, թե ինչ դիրքերից են պատասխանելու լրագրողների` այդ առնչությամբ իրենց ուղղված հարցերին: Պատգամավորները 1 տասնյակից ավելի հարցեր են հնչեցրել. «Մենք էլ մեր հերթին էինք ցանկանում հասկանալ խնդրի էությունը, տիրապետել անհրաժեշտ նրբություններին»: Փաշինյանն անդրադարձել է հիմնական դրույթներին, ասել է, որ, ըստ էության, այս պահին հարցի լուծում չկա, այդ լուծումն ինքը եւս դեռ չի տեսնում այն պարզ պատճառով, որ ասպարեզում առկա մոտեցումները վերջնականապես հստակեցված չեն։ «Լավրովյան պլանով ասվում է, որ պետք է 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, հետո կերեւա։ Ինչի՞ դիմաց, հարցնում ենք իրենց՝ չեն ասում, մենք պահանջում ենք` թող առաջինը Ադրբեջանն ասի` համաձայն է զիջումների, մենք էլ անենք մեր քայլը, մեզ ասում են` Ադրբեջանին իրենց երկրի ներսում կասեն դավաճան։ Մենք էլ իրենց ասում ենք` ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան։ Բանակցությունները շարունակվում են, մնացածը կերեւա ընթացքում»,- մոտավորապես այսպես է ասել Փաշինյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am