«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանն աշխատանքի է անցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀԷՑ տնօրեն Կարեն Հարությունյանի խորհրդականն է
Գեներալ-մայոր Համբարյանը ոստիկանության համակարգում է երկար տարիներ․ 2008-2013 թթ․ ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանության վարչությունը, ապա տեղափոխվել Երևան՝ նշանակվելով փոխոստիկանապետ, և պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսի 14-ին՝ Վալերի Օսիպյանի կողմից, թեև սկզբում հենց Օսիպյանն էր խնդրել, որ մնա և աշխատի իր հետ։ Իսկ ՀԷՑ-ում նշանակումը, թերևս, պայմանավորված է ՀԷՑ-ի սեփականատեր Կարապետյանների հետ վաղեմի մտերմությամբ և ընտանիքն ինչ-որ կերպ պահելու պարագայով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը