Պերմյակովի գործով նյութերի հրապարակումը շարունակվում է.ՈՒՂԻՂ
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մեկնարկել է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Հարություն Մովսեսյանը: Ինչպես նախորդ երկու դատական նիստերին, այնպես էլ այսօր դատարանը շարունակում է հրապարակել 26 հատորից բաղկացած գործի նյութերը: Այսօր ներկայացվում է 22-րդ հատորը:
