Ջերմուկում բնապահպանների եւ Ամուլսարի հանքավայրի աշխատակիցների միջեւ ծեծկռտուքի մասին

2019 թ. հունվարի 5-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ բնապահպան-ակտիվիստների եւ հանքավայրի աշխատակիցների միջեւ առկա է լարվածություն եւ հնարավոր է տեղի ունենա վիճաբանություն: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 5-ին Ջերմուկում կողմերի միջեւ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Միեւնույն ժամանակ կողմերի միջեւ վիճաբանության, կռվի, կամ բժշկական կենտրոններից մարմնական վնասվածքով բուժօգնության դիմածների կամ տեղափոխվածների վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում ոստիկանությունում չի ստացվել: Նշենք, որ 2018 թվականի  մայիսից Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչներ ի նշան «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի, արգելափակել են դեպի հանքավայր տանող ճանապարհները եւ ընկերության աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել տարածք: Բախումներ թույլ չտալու նպատակով ոստիկանության ծառայողները մշտապես իրականացրել եւ իրականացնում են ամենօրյա միջոցառումներ, ոստիկանության բաժին են հրավիրվում ինչպես բնապահպան-ակտիվիստներ, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցներ, տարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ եւ տարածքում պահպանվում է հասարակական կարգը: Հավելենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Ջերմուկում ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների եւ հանքի ճանապարհները փակած խմբի միջեւ: Նույնիսկ դանակահարության դեպք է եղել, որի մասին ոչ մի հաղորդագրություն ոստիկանությունը չի տվել։ Ավելին՝ ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջեւ բախումները, այլեւ չի ձերբակալել պատասխանատուներին։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ Ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել Այս խոշտանգման ամենազարհուրելի մասը․ փաստաբաններն արձանգանքում են ոստիկանի կողմից բռնության ենթարկված քաղաքացու դեպքին Ներգրավվեցի գյումրեցի ընդդիմադիր հանրային գործիչ Կարապետ Պողոսյանի դեմ քննվող քրեական գործերից մեկով․ Մելիքյան Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Փաստաբան Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Խոսնակ Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet 11 տարի առաջ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար հետախուզվողին գտել են Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am