Հմայակ Հովհաննիսյանին զանգել ու սպառնացել են. նա հեռախոսահամար է հրապարակել

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրավիրում եմ բոլոր նորընտիր պատգամավորների և իրավապահ մարմինների «հեղափոխված» ղեկավարության ուշադրությունը: Հենց նոր, երբ ես համակարգիչով հետևում էի նորընտիր ԱԺ-ի առաջին նիստին, բջիջայինով եկավ զանգ ինձ անծանոթ հետևյալ հեռախոսահամարից՝ 091925577: Անծանոթ ձայնով մեկը ներկայացավ որպես Մամիկոնյան անունով քննիչ, և առանց բարև ու բարլուսի պահանջեց, որ ես ներկայանամ: Ես արձագանքեցի շատ հասկանալի. եթե զանգահարում եք քաղաքացուն, պետք է գոնե նրա անունը իմանաք, իսկ եթե չգիտեք իմ անունը, ապա ես պարտավոր չեմ ձեզ հետ խոսել և, մանավանդ, պատասխանել ձեր հարցերին: Զանգողը հայտարարեց, որ իրեն դուր չի գալիս իմ խոսակցության տոնը և սկսեց սպառնալ, թե կպատժի ինձ: Հասկանալի է, թե ինչպե՜ս կարող էր այդ սպառնալիքներին արձագանքել մի մարդ, ով սեփական փորձով լավ գիտի, թե սերժսարգսյանական վարչախմբի օրոք ինչ էր իրենից ներկայացնում ոստիկանապետությունը և մինչև վերջերս հույսեր էր փայփայում, որ այդ ժամանակները չեն վերադառնալու երբեք: Դիմում եմ փաստաբանական կամ իրավապաշտպանական կազմակերպություններին, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան ընկերներից նրանց, ովքեր մասնագիտորեն զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով, պարզելու համար, թե 091925577 հեռախոսահամարի տակ ովքեր են թաքնված և ինչ իրավունքով են ահաբեկում, սպառնում քաղաքացիներին: Լավ՝ վարչապետը մեկ անգամ լեզվի սայթաքում թույլ տվեց, բայց միթե՞ դա նշանակում է, որ քննիչից սկսած բոլոր պագոնավորները կարող են մարդկանց աջ ու ձախ սպառնալիքներ տալ, հեռախոսով զանգել ու ահաբեկել: Ես էլ միամտաբար կարծում էի, որ Հայաստանն այլևս ոստիկանապետություն չէ...»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am