Ղազախստանը «մեկ քառորդով» դուրս եկավ ԵԱՏՄ-ից
2016թ. հունվարի 11-ին ուժի մեջ մտավ արձանագրություն, որը կարգավորում է ԵԱՏՄ-ում այն ապրանքների ներմուծումն ու տեղաշարժը, որոնք ներկրվել են Ղազախստան ավելի ցածր մաքսային դրույքաչափերով, քան գործում է ԵԱՏՄ-ում: Հիշեցնենք, որ ավելի ցածր մաքսային դրույքաչափերը Ղազախստանի պարտավորությունն է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջ: Այդ պարտավորության հետևանքով Ղազախստանում թվով 3171 ապրանքատեսակների համար ներմուծման մաքսային դրույքաչափերը ավելի ցածր են, քան ԵԱՏՄ-ում: Մաքսային դրույքաչափերը ցածր են, օրինակ՝ որոշ մթերքների, թեթև, վերամշակվող, դեղագործական արդյունաբերության, սև մետաղների, մեքենաների, թռչող սարքերի և այլ արդյունաբերական ապրանքների համար:
