«Փաստ» թերթը գրում է.
«Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա դեսպան է նշանակվել 2018թ. հոկտեմբերի վերջին:
Ինչպես տեղեկանում ենք ներկայացված փաստաթղթից, նորանշանակ դեսպանը հայտարարագրել է բնակարան: Հայտարարագրել է նաև «MERCEDES–BENZ CLA 200» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են շուրջ 325 եվրո, 275 դոլար և 150 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 614 061 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Մհեր Մկրտումյանը մինչ դեսպանի պաշտոնը զբաղեցնելը, 2012–2018թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Արաբական թերակղզու բաժնի վարիչը: 2008-2012թթ. եղել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը, ապա՝ խորհրդական: Մ. Մկրտումյանը դիվանագիտական կորպուսում է 1995 թվականից և 1995-ից սկսած այլ պաշտոններ ևս զբաղեցրել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը