«1990 թվականին այս օրերին Բաքվում ընթանում էին հայկական ջարդերը: Կարծում եմ, որ ԱԺ բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաեւ միակամ են մերժելու խտրականության հիման վրա բոլոր տիպի բռնությունները աշխարհի բոլոր անկյուններում: Մենք որպես ժողովուրդ, որն իր պատմության ընթացքում մի քանի անգամ առերեսվել է այսպիսի բռնությանը, կարծում եմ՝ համաձայն եք, չենք կարող հանդուրժել որեւէ բռնություն որեւէ ազգային փոքրամասնության նկատմամբ»,-ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք,որ ժամեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Այս օրերին լրանում է 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի հերթական տարելիցը։ Վաղը ԱԺ-ում պաշտոնների բաժանմանը զուգահեռ լավ կլինի, որ մեկնումեկը խոսի այս թեմայով։ Ու մեր օրենսդիր մարմնից մի քաղաքական ուղերձ դուրս գա»:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը