Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում»

«Փաստ» թերթը գրում է. «Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում: Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության պահին այդ լայն կոնսոլիդացիան միայն նպաստում է ընդհանուր գործին, արդեն հեղափոխության հաղթանակից հետո դա դառնում է լրջագույն խնդիր: Հատկապես, եթե հաշվի առնենք հայաստանյան կուսակցական համակարգի չկայացածությունը, որից անմասն չի մնացել նաեւ իշխանության կուսակցությունը՝ ՔՊ–ն: Կուսակցական, հետեւաբար նաեւ քաղաքական համակարգի կայացածության պարագայում իշխանափոխությունը տեղի կունենար ընտրությունների միջոցով: Այն հանգամանքը, որ իշխանափոխությունը եղավ փողոցում, նշանակում է քաղաքական առանց այդ էլ թույլ համակարգի զրոյացում ու նոր համակարգ ստեղծելու պարտավորություն իշխանության համար: Պարտավորություն այն իմաստով, որ նոր իշխանությունը չի կարող իշխել առանց համակարգի, թեկուզեւ՝ չգրված խաղի կանոններով համակարգի: Այդ համակարգը պիտի լինի գոնե ներքին հարաբերությունները կարգավորելու համար: Արդեն նկատելի է, թե ինչպես են իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն առիթով քննադատում միմյանց, ու դա անում են հրապարակավ: Լավատեսները դա կարող են ներկայացնել որպես ներկուսակցական դեմոկրատիայի դրսեւորում: Իրականում, սակայն, գործ ունենք հանգամանքների բերումով մեկ տեղում հայտնված, բայց հակադիր շահեր, հայացքներ ու արժեքներ ներկայացնող մարդկանց միջեւ անթաքույց տարաձայնությունների հետ: Լա՞վ է սա, թե՞ վատ, դժվար է ասել: Բայց տեղի ունեցողն առնվազն անխուսափելի է, օբյեկտիվորեն սա պետք է լիներ իշխանափոխության ընտրված ձեւի հետեւանքը, անկախ այն հանգամանքից՝ գիտակցվում էր դա, թե ոչ: Միաժամանակ ինչքան էլ բարձր լինի Փաշինյանի հեղինակությունը, նա կարիք ունի թիմի, արքունիքի: Միանձնյա ղեկավարել երկիրը նա չի կարող օրինաչափորեն, եթե նույնիսկ տեսականորեն Հայաստանը անցնի կառավարման բռնապետական կամ միանձնյա մոդելի: Նախ՝ այդ մոդելին անցնելու ռեսուրս Հայաստանում չկա, երկրորդ՝ նույնիսկ այդ մոդելում կարիք կա թիմի: Որեւէ միանձնյա համակարգ չի կարող կենսունակ լինել առանց թիմի, կադրերի, արքունիքի: Պայմանական արքունիքի ներսում, սակայն, կան տարատեսակ խմբավորումներ: Ընդ որում, այս դեպքում իշխանություն, թիմ, արքունիք ասելով՝ նկատի ունենք ոչ միայն գործադիրում կամ օրենսդիրում իշխանությունը ներկայացնողներին, այլեւ այն մարդկանց, ովքեր ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը, ունեցել են շատ կոնկրետ ներդրում դրա հաջողության գործում: Կա արդյո՞ք հստակ տեսլական, թե ինչպիսին պետք է լինի թիմը, թե՞ թիմի ձեւավորումն արվելու է հընթացս ու ինքնահոս: Դժվար է ասել: Բայց թիմի պատասխանատվությունը ընկնելու է նախ Փաշինյանի վրա: Պատահական չէ, որ մանդատների ստացման նույն օրվա ավարտին Փաշինյանը փակ նիստի է հրավիրում խմբակցությանը: Այնուհետ էլ հայտնի է դառնում, որ նրա նախաձեռնությամբ կազմակերպվելու է խաշկերույթ՝ ԱԺ խմբակցության անդամների ներգրավմամբ՝ վերջիններիս միմյանց հետ մերձեցնելու համար: Վերջին օրերին տարատեսակ, թեկուզեւ կենցաղային թեմաներով աչքի ընկնող տարաձայնությունները միայն սկիզբն են: Դրանց մի մասը հրապարակավ կքննարկվի, մի ահռելի մասն էլ կմնա կուլիսներում, բայց անկախ դրսեւորման ձեւից, այդ տարաձայնությունները դեռ լինելու են ու շատ: Հարցն այն է, թե ինչ կշահի դրանից իշխանությունը, ու ամենակարեւորը՝ ինչ կշահի դրանից պետությունը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am