Ինչ է սպասվում վաղը, 3-ի փոխարեն 4 թեկնածու
7-րդ գումարման Ազգային ժողովը ԱԺ փոխնախագահների ընտրության հարցի քննարկումը կշարունակվի վաղը: Նշենք, որ Արարատ Միրզոյանը 131 ձայնով միաձայն ընտրվեց ԱԺ նախագահ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. ԱԺ 2 փոխնախագահներին առաջադրում է մեծամասնություն ունեցող խմբակցությունը, իսկ 3-րդ փոխնախագահիպաշտոնը Սահմանադրության համաձայն տրվում է ԱԺ ընդդիմադիրխմբակցություններից որևէ մեկին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն է:
