«Մեր խորհրդարանը պետք է դառնա առողջ բանավեճերի խորհրդարան». Վահե Էնֆիաջյան
ԲՀԿ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Վահե Էնֆիաջյանն իր խոսքում նշեց. «Մեր խորհրդարանը պետք է դառնա առողջ բանավեճերի խորհրդարան: Ժողովուրդը խորհրդարանական երկրում ուզում է տեսնել նոր ավանդույթներ, որտեղ խնդիրները կլուծվեն հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի ներքո: Ես լինելով ընդդիմության կողմից փոխխոսնակ, ընտրվելու դեպքում, լինելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»:
