Քաղբանտարկյալների թեմայից հեռու. Մոգերինին` Բաքվում

Այս մասին ասված է իտալական Il Manifesto-ի հրապարակման մեջ: Հոդվածում ասված է. «Մարտի 17-ին՝ Նավրուզի նախօրեին, Ալիեւը 148 բանտարկյալի համաներման մասին հրամանագիր ստորագրեց: Նրանցից 14-ը մարդասիրական առաջատար կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ են ճանաչվել: Ազատ արձակվածների թվում էր նաեւ Ինտիգամ Ալիեւը. «Ադրբեջանի հոր հետ» նա միայն մեկ ընդհանուր բան ունի՝ ազգանունը: Սրան հետեւեց եվրոպական կազմակերպությունների միաձայն գովասանքը, իսկ Ֆեդերիկա Մոգերինին Բաքու կատարած այցի ընթացքում ուշադիր էր, որպեսզի հանկարծ չանդրադառնա քաղբանտարկյալների թեմային: Բայց ամեն փայլուն բան ոսկի չէ: Փորձառու մարդիկ նշում են. պատահական չէ, որ ռեժիմը նրանց ազատ արձակեց Ալիեւի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ: Նա ցանկանում էր Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթաժողովին իր ռեժիմը բարենպաստ լույսի ներքո ներկայացնել: Բաքվի բանտերում շարունակում են շուրջ 80 քաղբանտարկյալներ մնալ: Լրագրողների, գրողների եւ ակտիվիստների հետապնդումների վերջը չի երեւում: Երեկ ստացանք Նոբելյան մրցանակի թեկնածու, գրող Աքրամ Այլիսլիի հետ կապված միջադեպի լուրը. նրան թույլ չտվեցին դուրս գալ երկրից, որպեսզի Իտալիայում ներկայացնի եւ «Քարե երազներ» վեպը: Տարեց գրողին Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են, իսկ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահն ԱՄՆ-ում հանդիպում էր պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ադրբեջանի ՆԳՆ հայտարարության համաձայն, Այլիսլիի ձերբակալության պատճառն օդանավակայանի ոստիկանության հետ «բախումն» էր: Տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ գրողը 78 տարեկան է: Այսօր Այլիսլին պետք է մասնակցեր Incontri di civiltà (Քաղաքակրթությունների հանդիպում) փառատոնին: Նրա որդին, որն ուղեկցում էր հորը, չի կարողանում ուշքի գալ կատարվածից հետո: Իսկ Այլիսլին նախկինում նույնպես հետապնդումների զոհ է դարձել: Նրա գրքերը հրապարակայնորեն այրել են, իսկ տեղի քաղաքական գործիչներից մեկը 10 հազար եվրոյի չափով պարգեւ է խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջը: Այնպիսի շրջված աշխարհում, ինչպիսին Ադրբեջանն է, այդպիսի բան հնարավոր է»:    

դիտվել է 51 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am