Լեզվակռիվ ԱԺ-ում
ԱԺ 3-րդ փոխխոսնակի ԼՀԿ-ի թեկնածուին ներկայացնելու ժամանակ, արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի դիտարկումներին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ չեն վիճարկում ԲՀԿ-ի՝ մեծությամբ քաղաքական 2-րդ ուժը լինելու հանգամանքը., այլ ասում են, որ իրենց ներկայացրած թեկնածուն, ընդդիմադիր տեսլականի շրջանակներում, կլինի ավելի լավը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Մյուս անգամ իմ խոսալու ժամանակ տեղից չմիջամտեք: Ես հարգալից ձևով եմ դիմել, ասել եմ՝ «իրանք», այսինքն՝ ԱԺ մեծամասնությունը, էդ ո՞նց ա որ մենակ Դուք վիրավորվեցիք...»: Այնուհետ Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ «եթե ես լինեի իշխող ուժի ղեկավարը, ընդդիմադիր փոխխոսնակի քվեարկութունը ազատ կթողնեի»:
