Նիկոլական մամուլն ու ֆեյքերը, կրկին ապարդյուն, փորձեցին ուտել ինձ․ Աշոտյան
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անցյալ շաբաթ մանրամասն վերլուծել եմ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված հիմնական խնդիրները և ցավով փաստել, որ համաձայնագիրը այս տարի ԵՄ-ի կողմից չի վավերացվի: Նիկոլական մամուլն ու ֆեյքերը, կրկին ապարդյուն, փորձեցին ուտել ինձ, իսկ այսօր նույն տեսակետն արդեն հայտնում է նորընտիր խոսնակը, ում, առիթից օգտվելով, շնորհավորում եմ և հատուկ ուշադրությունը հրավիրում խորհրդարանական դիվանագիտության խնդիրների վրա»:
