Փոխվարչապետը վթարի է ենթարկվել /տեսաշար/
РЕН ТВ-ի փոխանցմամբ, Կրակովում վթարի է ենթարկվել Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Գովինը,ով Կրակով էր մեկնել կուսակցական համագումարին մասնակցելու համար։Մեքենան ընթացել է առանց նախազգուշական ազդակների։
Լեհաստանի Պետական պահպանության ծառայությունը հաստատել է փոխվարչապետ Գովինի վթարի ենթարկվելու լուրի իսկությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետ Գովինի կյանքին եւ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում եւ վնասը միայն նյութական է:

