Նորընտիր պատգամավորները չէին կարողանում գրանցվել/տեսանյութ/
7-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը վարող Կնյազ Հասանովը, պատգամավորների անունների հերթով թվարկելուց հետո հայտարարեց քվեարկություն: Գրանցվեց 132 պատգամավորից միայն 120-ը: Նիստը վարող «Իմ քայլը» դաշինքից ընտրված Կնյազ Հասանովը նշեց. «Այն պատգամավորները, որոնք չեն գրանցվել, քարտուղարությունն այդ հարցերը կլուծի»:
