Ժողովուրդն է ԱԺ բերել նրան .Գագիկ Ծառուկյանը՝ Էդուարդ Բաբայանի մասին
«Արդեն վաղուց Բաբայան Էդիկը ոչ թե իմ անվտանգության պետն է, այլ՝ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականը Իմ անվտանգության պետն Արամ Սարգսյանն է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե Բաբայանի՝ պատգամավոր դառնալուց հետո ո՞վ է զբաղեցնելու իր անվտանգության պետի պաշտոնը։ Հարցին, թե ինչո՞ւ Բաբայանին բերեց օրենսդիր մարմին, Ծառուկյանը ասաց. «Ես չեմ նրան բերել, ժողովուրդն է բերել նրան, ով ամենից շատ ձայն է ստացել»։
