Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյն ու նրա թիկնազորը բերման են ենթարկվել. ինչ է հայտնաբերվել
Հայկական ժամանակի տեղեկություններով, 6-րդ վարչության աշխատակիցները հունվարի 12-ի երեկոյան Հրաչյա Քոչար փողոցից բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին (Հարությունյան) եւ նրա թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, նրանք ոստիկանության բաժին են բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Մեզ հաջողվեց ճշտել, որ Կանեւսկոյին ուղեկցող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են դանակներ եւ հրազեն: ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան միայն ասացին, որ ոստիկանության ծառայողները հաճախ են նման միջոցառումներ իրականացնում, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին:
