«Հայտնի ախրանիկ-պատգամավորն ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Շուտով նյութերը կուղարկենք հատուկ քննչական ծառայություն։ Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»։
