Դուք ամեն ինչով եք նմանվել ՀՀԿ-ին, հատկապես մամուլի նկատմամբ ատելությամբ. Արմինե Օհանյանը` վարչապետին. 168.am

168.am-ը գրում է. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակի» լուրին, ըստ որի այսօր էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոթանան»: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։ Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։ Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում»: «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին երկարամյա աշխատակից Արմինե Օհանյանը, որի տանն էր ընդհատակում եղած ժամանակ թաքնվում Փաշինյանը՝ արձագանքել է այս գրառմանը՝ նշելով. «Դուք ամեն ինչով եք սկսել նմանվել Հանրապետականներին և հատկապես մամուլի հանդեպ ատելությամբ։ Իսկ «Հրապարակին» կոնտրոլի տակ առնելու երազանքներ ունեցել են բոլորը, այդ թվում ձեր հարազատ Հանրապետականները… երազախաբ են եղել… սենց մի քանի տեքստ ու ձեզ էլ է նույնը սպասվում…բոլոր հարցերում»: Եվ նրա այս մեկնաբանությանը, եւ վարչապետի պաշտոնակատարի գրառմանը հաջորդել են լրատվամիջոցի հասցեին բազմաթիվ վիրավորանքներ, որոնք թողնվել են անփոփոխ: Սակայն կա նման հարց վարչապետի պաշտոնակատարին՝ «Կոնտրոլի տակ առնելն էլ ո՞նց է լինում․․․երբ դուք էիք ընդդիմադիր և ընդդիմադիր թերթի խմբագիր, ձեր թերթում գրում էիք ինչ ցանկանում էիք, բայց ձեր գրածներին երկրի որևէ ղեկավար անձամբ չէր արձագանքում»: Ու կան նաեւ նման հարցադրումներ՝ «Բայց էդ Ձեր խնջույքները մի քիչ շատ չե՞ն հաճախացել, երկրում բազմաթիվ ծառացած, հրատապ հարցեր կան լուծելու և բազմաթիվ օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացիներ»: «Եթե ազգի մեծ մասը սոված է ու անապահով, ի՞նչ խնջույքների մասին է խոսքը։ Ձեզ ընտրել են, որ օր առաջ հասարակ ու անապահով ժողովուրդը փոփոխություններ զգա և ոչ թե տեսնի, թե ինչ լավ են ապրում պատգամավորները։ Ամոթ է», «Պարոն Փաշինյան, հերիք է ռեստորանից ռեստորան փակեք։ Սաղ օրը դրսերը ճանապարհ էինք փակում, որ մեր համար լավ լինի՝ ոչ թե ձեր համար: Աշխատեք հարգելիս: Հայ ժողովուրդը լուրջ շատ լուրջ փոփոխությունների է սպասում»: Ֆեյսբուքյան օգտատերերը բողոքում են նաեւ. «Հազարավոր դիմում բողոքներից միայն խա՞շը տեսաք։ Ոչ մի նամակի կամ բողոքի (օրինակ ակցիան ընդդեմ Մանվելի) պատասխան ոչ պաշտոնապես, ոչ էլ այստեղ ֆեյսբուքյան էջում չեք անդրադառնում, բայց արի ու տես՝ խաշին անդրադարձաք… Շատ ավելի լուրջ խնդիրներ կային ու կան, որոնք Ձեր միջամտության և մարդկանց տեղեկատվության կարիքն ունեն։ Չգիտես ինչու դուք լռում եք», «Փաստորեն վարչապետի արձագանքին արժանի ավելի լուրջ խնդիրներ չկա՞ն էլ ՀՀ-ում», «Պարոն Փաշինյան, բազմաթիվ հարցեր կան, որոնց կարող էիք անդրադառնալ Ձեր ՖԲ էջում՝ սկսած հարկային փոփոխություններից վերջացրած ավտոմեքենաների ներմուծման հետ կապված փոփոխություններից (էլ չեմ խոսում Մանվել Գրիգորյանից և Ղազախստանի դեպքերից), բայց խոսում եք ինչ-որ լրատվամիջոցների զրպարտանքներից: Տպավորություն է ստեղծվում, որ պատասխան չունեք այդ հարցերին կամ ինչ-որ բանի եք սպասում»: « Ձե՛ր ոչ խաշ ուտելն է հետաքրքրում, ոչ Ձե՛ր որդու արձակուրդ գալը, ոչ ձեր ուտել-խմելը ակումբներում, առավել ևս ոչ Ձե՛ր խիստ անձնականը, որ անընդհատ ասում եք, ու թե ես էսպես ես էնպես, դա ոչ մեկիս չի հետաքրքրում, արեք էն ինչի մասին խոսում էիք ընդդիմադիր ժամանակներդ», «Պարոն Փաշինյան, այս հարցը այն հարցերից չէ որ պետք է արձագանքել երկրի առաջին դեմքի մակարդակով , ՀՀԿ-ն այլևս անցյալում է, նմանվել-չնմանվելու խնդիր չկա, ուղակի դուք և ձեր ակտիվիստները որոնցից շատերը հիմա զբաղեցնում են պետական պաշտոններ նույն ձև քլնգում էիք ՀՀԿ-ի կողմից կազմակերպված քեֆ-ուրախությունները, կնունք հարսանիքները: Իմ կարծիքով, երկրում խաշից կարևոր խնդիրներ կան, որոնց պատասխանատվությունը ՀՀԿ-ից վերցրել եք ձեզ վրա»:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am