Տեսանելի ապագայում չի կարող լինել Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն․ Կարեն Ճշմարիտյան

Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության կառուցվածքի վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ վերլուծելով հնարավոր փոփոխությունների նպատակահարմարությունը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Հայաստանում չէր կարող, և տեսանելի ապագայում չի կարող լինել «Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն»: Նշված դիրքորոշումը բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական հիմնավորումներ ունի` գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային մրցունակության ապահովմանն անհրաժեշտ առանձնահատկություններից սկսած մինչև սոցիալական ու տարաբնակեցման քաղաքականություն: Դրանց կարելի է ավելացնել նաև միավորվող կառույցների ճյուղային ու ֆունկցիոնալ ուղղվածությունների խիստ տարբերակվածությունը, սակայն շատ չծանրաբեռնելու նպատակով անդրադառնանք մեկ այլ կարևորագույն խնդրին` ոլորտների զարգացման քաղաքականություններին և կառավարման փիլիսոփայությանը: Այս առումով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը ի սկզբանե հակադրված է տնտեսական զարգացման նախարարության գործառույթներում ընդգրկված երկու տասնյակից ավելի ոլորտների զարգացման քաղաքականությունների հետ: Առաջին մոտեցմամբ, անշուշտ` նպատակները արտաքինից նույնանման են և փոխլրացնող, սակայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման քաղաքականության մեջ ընդգրկված միջոցների և մեթոդների ամբողջությունը հակասության մեջ է «Տնտեսական զարգացման» նախարարության գործառույթների մեջ ընդգրկված մնացած ճյուղերի և ենթաճյուղերի զարգացմանն անհրաժեշտ միջոցների և մեթոդների ամբողջության հետ: Ավելի պարզ` գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը, հատկապես ճյուղի մրցունակության բարձրացման և ներառված փաստացի սոցիալական կշռի ապահովման իմաստով` դեռևս խիստ պահպանողական պետք է լինի: Այն անմիջականորեն հիմնված է մշտական պետական «հոգածության» վրա, և չի կարող գոյություն ունենալ առանց պետական ռեսուրսների ներգրավման ( ապահովագրություն, սուբսիդիաներ, լրավճարներ, փոխհատուցումներ, և այլն ), պետական խորհրդատվական գործունեության իրականացման և անընդհատ տեղական և միջազգային տեխնիկական աջակցության: Եթե վերը նշված այլ ճյուղերի և ենթաճյուղերի, ոլորտների դեպքում բավարար են պայմանների ստեղծման, կարգավորման, խթանման և խրախուսման մեթոդներն ու միջոցները, այսինքն` առավել ազատական մոտեցումը, ապա` գյուղատնտեսության պարագայում առանց պահպանողական մոտեցման անհնարին է քաղաքականության լիարժեք իրականացումը: Իսկ մեկ կառավարման մարմնի մեջ երկակի, կամ` իրար հակասող ( լիբերալ և կոնսերվատիվ կառավարման մոդելների ) փիլիսոփայության կիրառումը. - տեսական առումով` սխալ է; - գործնական առումով` անարդյունավետ; - ծանրաբեռնվածության առումով` անիրագործելի: Անընդունելի է նաև էներգետիկ ոլորտի ներառումը «Տնտեսական զարգացման նախարարության» մեջ: Էներգետիկան դասական ենթակառուցվածքային ոլորտ է, և չի կարող ընդգրկվել իրական հատվածի համար պատասխանատու ֆունկցիոնալ կառույցում: Այս դեպքում էլ առկա է շահերի կոնֆլիկտ, որը կառավարման տեսության առումով` արդյունավետության ապահովման լուրջ խոչընդոտ է: Ընդսմին` «Տնտեսական զարգացման նախարարություն», «Գյուղատնտեսության նախարարություն», «Ենթակառուցվածքների զարգացման նախարարություն», կամ` «Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն» ( ներառելով` էներգետիկան, կապը, տրանսպորտը, ջրային համակարգը, քաղաքաշինությունը, և այլն ): Խնդրահարույց կարող է լինել նաև` «Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության» նախարարությունը Այսպիսի դիրքորոշման բազմապիսի, բազմաբնույթ տեսական և գործնական այլ հիմնավորումներով չծանրաբեռնելու նպատակով դիտարկենք մեկ այլ առանցքային հարց` զուտ հասկացության տեսանկյունից: Առաջարկված նմանատիպ կառույցների ստեղծման մոտեցման հիմքում սովորաբար ընկած է լինում «Բարձր տեխնոլոգիա», «Տեղեկատվական տեխնոլոգիա», «Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիա» և «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունների շփոթումը, երբեմն` նույնացումը, աղճատումը, խեղաթյուրումը նույնիսկ միջազգային կազմակերպությունների հարթակներում: Սա զուտ հայաստանյան երևույթ չէ: Առանձնակի շփոթություն է առաջացնում «Բարձր տեխնոլոգիա» հասկացությունը: Բանն այն է, որ «Բարձր տեխնոլոգիա» հասկացության բառարանային մեկնաբանությամբ կիրառումը աղճատում է այդ հասկացությունը, սահմանափակում է այն, և հասցնում` տեխնոլոգիական լուծումների մեջ զուտ համակարգչային, մաթեմատիկական, կամ էլեկտրոնային առաջավոր սարքավորումների կիրառմանը: Այնինչ, իրականում և առավել խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ այն շատ ավելի ընդգրկուն է, և ուղղակիորեն, անքակտելիորեն կապված է ոչ միայն մաթեմատիկայի, կամ հաշվողական տեխնոլոգիաների, այլ միահյուսված է բոլոր գիտությունների, և առանձնապես բնական գիտությունների հետ` քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և այլն: Այդ առումով այն անբաժանելիորեն կապված է «Ինովացիոն քաղաքականության» հետ, որը ընդգրկում է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները: Իսկ վերջինս` «ինովացիոն քաղաքականության» մշակումը, ներդրումը և իրագործումը ուղղակի «Տնտեսական զարգացման» նախարարության խնդիրն է, և այլ տեղ լինել չի կարող: Այն ֆունկցիոնալ գործառույթ է, և չի կարող սահմանափակվել միայն պաշտպանական նպատակներով կիրառմամբ: Դրա համար այնտեղ ստեղծված են բոլոր ստորաբաժանումներն ու ենթակա օժանդակող գերատեսչությունները` ստանդարտացման, չափագիտության, մտավոր սեփականության պաշտպանության և այլն: Ընդսմին` Պաշտպանության նախարարության մեջ` «Ռազմարդյունաբերության կոմիտե», իսկ կառավարությունում` «Ռազմարդյունաբերության խորհուրդ»: Տնտեսական զարգացման նախարարության մեջ` « Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտե», «Ինովացիոն զարգացման կոմիտե»: Հ. Գ. Մշակույթի և Սփյուռքի մասով թերևս շատ է քննարկվում, իսկ այս մասը կարծես տեսադաշտից դուրս էր մնացել:»

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am