Ճապոնացի միլիարդատերը խոստանում է 100 մլն իեն կիսել իրեն ռեթվիթ տված հարյուր երջանիկների միջեւ

Հունվարի 5-ին ճապոնացի միլիարդատեր Յուսակո Մաեձավայի թվիթերյան էջում հայտնվել է մի գրառում, որն ամենատարածվածն է դարձել սոցցանցի ողջ պատմության մեջ։ Դրանում նա խոստանում է 100 մլն իեն (մոտ $920 հազ.) կիսել իրեն ռեթվիթ տված հարյուր երջանիկների միջեւ, տեղեկացնում է Կոմերսանտը։ Արդյունքում՝ ավելի քան 5 մլն մարդ մասնակցել է վիճակախաղին։ Հունվարի 8-ին Յուսակու Մաեձավան (Zozotown տեքստիլ ընկերության հիմնադիր, որը մտնում է ամենահարուստ ճապոնացիների քսանյակի մեջ) տեղեկացրել է, որ ամփոփել է խաղարկման արդյունքները՝ ցանկություն հայտնելով կրկնել փորձը։ Ճապոնացի գործարարի հրապարակումը գերազանցել է Քարթեր Ուիլքերսոնի ռեկորդը, որն ավելի քան 3,5 մլն ռեթվիթ էր հավաքել 2017թ. ապրիլին։ Դա ինքնատիպ օգնության ճիչ էր. Wendy`s խորտկարանների ցանցի հետ ոչ պաշտոնական համաձայնության պայմաններով՝ նա պետք է հավաքեր 18 մլն ռեթվիթ՝ մեկ տարվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ հավի թեւիկներ ուտելու հնարավորության համար։ Թվիթերի ամենաշատ մեջբերվող գրառումների երրորդ տեղում խմբային սելֆին է 2014թ. «Օսկարի» արարողության ժամանակ՝ ամերիկյան հանրահայտ հեռուստավար Էլեն Դեջեներեսի աքաունթում։ Հնգյակում է նաեւ բրիտանական One Direction բոյզ-բենդի մասնակցի՝ Լուիս Թոմլինսոնի թվիթը, որում նա լակոնիկ իր զգացմունքներն է հայտնում համախմբակցին։ Տեղ է զբաղեցրել նաեւ մրցանակների բաշխման մասին թվիթը՝ այս անգամ իսպանացի բլոգեր El Rubius-ից։ Հետաքրքրական է, որ թոփ-5-յակում հայտնված Էլեն Դեջեներեսի աքաունթը երեւում է նաեւ ոչ մեծ քանակությամբ բաժանորդների էջերի թոփ-30-նյակում։ Ընդ որում՝ նման աքաունթներ ունեցողների գրեթե կեսը երաժիշտներ են։ Թվիթերում ամենից շատ բաժանորդներ ունի երգչուհի Քեթի Փերին՝ 107 մլն։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am