Թերարժեքության բարդույթը Կոտայքի մարզպետին արկածախնդրությունների է դրդում

Սևակ Բրուտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Թերարժեքության բարդույթը Կոտայքի մարզպետին արկածախնդրությունների է դրդում Մեր օրերում հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ մարդ անկարողությունից, փորձելով բարձրացնել իր ընկած ինքնագնահատականը, արտահայտում է իր թյուր կարծիքը, որը պարզապես հնարավոր չէ տեղավորվել մարդկային գիտակցության մեջ: Օրերս Կոտայքի մարզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հանդես եկավ անտրամաբանական հայտարարությամբ, որը վերաբերում էր տարիներ շարունակ Ծաղկաձորում գործող, զբոսաշրջային օբյեկտներից մեկին՝ ճոպանուղուն: Նրա առաջարկը և «պահանջը» այն է, որ Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը մասնավորից փոխանցվի պետականի: Ճոպանուղին շահագործում է «Լեռնատուր» ընկերությունը, որի 50% բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է: Ճիշտ է՝ Ծաղկաձորի ճոպանուղին մասնավոր սեփականություն է, բայց ինչո՞ւ հենց ճոպանուղու կառավարումը պետք է հանձնել պետությանը, եթե Հայաստանում կան հազարավոր մասնավոր սեփականություններ, բիզնեսներ, օբյեկտներ և այլն: Այս միտքը ոչ մի կերպ չի կարող խելամտորեն ընկալվել, քանի որ, եթե լինի այդպես, ուրեմն Հայաստանում ոչ մի մասնավոր կառույց չի լինի, իսկ դա անհնարին է: Ռոմանոս Պետրոսյանը, իբրև թե մտահոգ լինելով զբոսաշրջության զարգացմանը, նաև իր շահերի համար, փորձում է «խելացի» առաջարկներ անել, բայց ցավոք դրանք էլ ավելի են բարդացնում առանց այն էլ բարդ նրա վիճակը: Չենք էլ մոռանում, որ Կոտայքի մարզում հասունացած բնակչության դժգոհությունը հանգիստ չի տալիս Պետրոսյանին, քանի որ նա այսքան ժամանակ , ինչ ստանձնում է մարզպետի պաշտոնը, չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր լիազորությունները: Կոտայքի մարզը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին կարելի է մտածել և լուծել դրանք, բնակչությունն ունի պահանջներ, որոնք պետք է բավարարել, ավելի լավ է Դուք հենց այդ գործերով զբաղվեք, ոչ թե փորձեք ամեն անգամ ձեր անմիտ և սենսացիոն հայտարարություններով թոփ թենում մնալ: Ինչպես ասում են ամեն անգամ մարզպետը ցանկանում է ավելի լավ, բայց ստացվում է ինչպես միշտ....

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am