Հունվարի 8-ին նշանակված նիստը ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կրկին հետաձգվել է, այս անգամ` անորոշ ժամանակով

2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին` Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  (ՀՀԿ) խմբակցության պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության  (ՀՀԿ)  կողմից իշխանության յուրացման դեպքերի վերաբերյալ: 2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը` քրեական գործի հարուցման վերաբերյալ որոշում չկայացնելը, բողոքարկվել է դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (Երևան, Գյուլիքևխյան 20, նախագահող դատավոր Արմեն Վարդապետյան)  2019 թվականի հունվարի 8-ին նշանակված նիստը կրկին հետաձգվել է, այս անգամ` անորոշ ժամանակով: Այսպես կոչված` «հեղափոխությունից» անցել է շուրջ 8 ամիս, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, ըստ էության, շարունակվում են անտեսվել Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ապօրինությունները, որոնց չի տրվում քրեա-իրավական գնահատական: Այդ 8 ամիսները (որոնցից 6-ը Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը անց են կացրել համատեղ նույն բնակատեղիում) վկայում են Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի` փաստացի խորը, համապարփակ և գործնական հարաբերությունների մասին: «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» բանաձևումը մոռացության է մատնել նաև 2014 թվականի դեկտեմբերի 1-ի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը  Սերժ Սարգսյանին պաշտոնանկ (impeachment) անելու վերաբերյալ (տես` https://www.azatutyun.am/a/26719125.html): Այս նախագծով Նիկոլ Փաշինյանը 10 տարբեր դեպքերով մեղադրում էր Սերժ Սարգսյանին հանցագործությունների կատարման մեջ: «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» բանաձևումը և Սերժ Սարգսյանի վերաբերյալ հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներից հրաժարվելն ակնհայտ են դարձնում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեղափոխության գործարքը: Անկախ Սերժ Սարգսյանի հայտարարությունից և Նիկոլ Փաշինյանի կողմից դրսևորված հանցավոր անգործությունից` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը շարունակելու է պահանջել իրավական և քաղաքական գնահատական տալ քառորդդարյա բռնապետութան սպասարկուներին:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն   09 հունվարի  2019 Երևան

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am