Որոշողը, ամե՛ն դեպքում, հրազդանցին է

«Հայոց աշխարհ» -ը գրում է. Ապրիլի 17-ին մի շարք համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանց շարքում մամուլում ավելի հաճախ հիշատակվում են Հրազդանում, նաեւ Թալինում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունները: Հրազդանի քաղաքապետի ընտրության վրա ավելի մեծ ուշադրություն է սեւեռված: Առայժմ քարոզչական ակտիվություն ավելի շատ դրսեւորում է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը: Բնականաբար այդ աշխատանքների մեջ ներգրավված են նաեւ նրան առնչվող լրատվամիջոցները: Եվ հայկական իրողությունները հաշվի առնելով՝ երեւի բնական պետք է համարել նաեւ, որ այդ լրատվամիջոցները պարբերաբար սուր քննադատական ու հեգնախառն հրապարակումներով անդրադառնում են Հրազդանի քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքին, Կոտայքի մարզկենտրոնում իրենց նկատած այս կամ այն խնդրին: Այդ շարքում, օրինակ, արդեն երրորդ կամ չորրորդ անգամ անդրադարձ է արվում Հրազդանի քաղաքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող ֆինանսական օգնության խնդրին, շեշտադրմամբ, որ նախատեսված գումարի կեսից ավելին արդեն հատկացումներով տրամադրվել է շուրջ 150 քաղաքացիների: Այդ հանգամանքը Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը տարբեր բացասական շեշտադրումներով օգտագործում է գործող քաղաքապետ եւ իրենց մրցակից թեկնածու Արամ Դանիելյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով: Այդ հարցի հերթական հակաքարոզչական արծարծմանը երեկ պաշտոնական պարզաբանմամբ արձագանքեց Հրազդանի քաղաքապետարանը: Պարզաբանման մեջ նշված է. «Հրազդան համայնքի 2016 թվականի բյուջեի առաջին կիսամյակի համամասնությունների շրջանակներում, սոցիալապես անապահով ընտանիքներին ֆինանսական օգնությունների տրամադրման համար սահմանվել է շուրջ 9.775.000 դրամ, որից 4.887.500 դրամը նախատեսված է հատկացնել տարվա առաջին եռամսյակի ընթացքում: Միաժամանակ տեղեկացվում է, որ ֆինանսական օգնությունները, համայնքի ավագանու հետ քննարկման արդյունքում, հատկացվում են հասարակության՝ սոցիալապես անապահով տարբեր խավերի (այդ թվում՝ լինում են դեպքեր, երբ անհետաձգելի առողջական խնդիրներ ունենալու դեպքում, տարբեր հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ, աջակցություններ են ցուցաբերվում Հրազդան քաղաքում փաստացի բնակվող, գործունեություն ծավալող, համայնքի հետ որեւէ կերպ առնչություն ունեցող ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներին): Անհրաժեշտ է ընդգծել նաեւ, որ Հրազդան համայնքի՝ 2015 թվականի տարեկան բյուջեով սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրված հատկացումները կազմել են շուրջ 29.585.000 դրամ, որից առաջին եռամսյակի ընթացքում հատկացվել է գրեթե 6.705.000 դրամ (2016 թվականի առաջին եռամսյակից 1.817.500 դրամով ավելի): Ցավալին այն է, որ կարիք ունեցող անձանց տրված ֆինանսական օգնությունները դարձել են շահարկումների առարկա ընտրարշավի այս շրջանում, որը մեր կողմից բոլոր ժամանակներում եղել է անընդունելի»: Դժվար չէ կռահել, որ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը կամ իր թիմակիցները էլի կանդրադառնան այս՝ արդեն նաեւ պարզաբանված խնդրին: Նախընտրական պայքարն ու դրա տրամաբանությունն են հուշում նման շարունակություն: Նույն քարոզչական տրամաբանությունն արտացոլվում է նաեւ Հրազդան քաղաքի տարբեր խնդիրները ներկայացնելու դեպքում: Պարզ է, որ չի կարող լինել որեւէ խոշոր բնակավայր, որտեղ ընդհանրապես խնդիրներ չլինեն: Ինչպես էլ պատահի, փնտրելով, թե առանց դրա, որեւէ անբարեկարգ փողոցի խնդիր մեջտեղ կգա: Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը նման փողոց Հրազդանում ֆիքսել է: Բայց եթե օրեր առաջ ներկայացրին այդ փողոցի վիճակն անձրեւից հետո, կամ ներկայացրին Հրազդանի շենքերից մեկի ունեցած խնդիրը, ապա հիմա արդեն նույն վիճակը վերագրում են Հրազդանի բոլոր փողոցներին ու բոլոր շենքերին: Նախընտրական քարոզչությունը թեկնածուներից մեկի ներկայացուցիչների համար նման չափազանցությունների եւ ցուցադրական ակցիաների հարմար առիթ է, փաստորեն: Ինչ վերաբերում է Հրազդանում արդեն մեկնարկած քարոզարշավին, պետք է նկատել, որ առայժմ սովորական ընթացք է: Դեռ շատ բան առջեւում է, բայց նկատվում են նաեւ կողմերի հիմնական մոտեցումները: Սասուն Միքայելյանը, օրինակ, շեշտը դրել է նրա վրա, որ ժողովրդին հուսախաբ չի անի: Դեռ ժամանակ կա, որ կոնկրետանան, բայց մինչեւ հիմա Ս.Միքայելյանը, Ն.Փաշինյանը կենտրոնացած են ոչ թե իրենց արժանիքները, ծրագրերը ներկայացնելու, այլ քաղաքապետ Արամ Դանիելյանին փնովելու վրա: Ինչ էլ ասվի՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության, առաջադրված թեկնածուների ծրագրերի թիրախը, նախեւառաջ, քաղաքի ու հրազդանցիների խնդիրների լուծումը պիտի լինի: Ինչքան էլ գեղեցիկ ճառեր կամ սուր հայտարարություններ արվեն այս կամ այն քաղաքական գործչի կողմից, որոշողը, ամե՛ն դեպքում, հրազդանցին է: Իսկ նրա կողմնորոշումն էլ կախված է նրանից, թե կոնկրետ իրեն հուզող տեղական հարցերը լուծելու համար այս կամ այն թեկնածուն կոնկրետ ինչ է առաջարկում: Սասուն Միքայելյանը, ցավոք, առայժմ ոչինչ չի առաջարկել։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Ամո՛թ է․ Նոյեմբերին 110․000 դրամ տուգանեցին, հունվարին՝ միլիոններ ստացան․ հարցում (video) Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը Սպասվում է անձրև Լույս չի լինելու 10 մանեթն ինչի՞ս ա պետք մարդ ենք, հաց ենք ուտում, ավտոբուսներում պերաշկի չենք ուտում․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինն անցավ գործողությունների․ Նիկոլի վայնասունը՝ շուտով»․ Հայկ Նահապետյան (video) Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ռուստամ Բաքոյանի կողմից Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չկատարելու գործով. Էդգար Ղազարյան ՄԻՊ-ը այդպես էլ դուրս չեկավ չինովնիկի կաղապարից․ Ռուբեն Մելիքյան Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը «Եթե Նիկոլն անցավ, մեր թոշակները 100% կտրելու ա». թոշակառու (video) Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը Դավիթի առողջական վիճակը վատ է, այլ խնդիրներ էլ ունի, որոնց մասին չգիտեինք, տանում են «Աբովյան» ՔԿՀ Հը՞ն Նիկոլ Փաշինյան, հլը էս հարցերին պատասխանի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն 18-ամյա Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ․ փաստաբան ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքը երևի 2018-ից է սկսվել․ դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում Որոնք են Փաշինյան-Պուտին հանդիպման էական հարցերը․ Հովհաննես Ավետիսյան (video) Գվարդիայի ծառայողները փրկել են փախուստի դիմած երիտասարդի կյանքը․ հայտնաբերվել են թմրամիջոցի փաթեթներ Ի՞նչ կնստի մեզ վրա Փաշինյանի Մոսկվա այցը (video) Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 48-ամյա տղամարդը փորձել է իր կյանքին վերջ տալ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am