Դատական համակարգում ճգնաժամ է, վիրահատական միջամտություն է հարկավոր. ԲԴԽ-ի հարցը պետք է բերվի ԱԺ օրակարգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը երկու նոր հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին և նույն խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրանց Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջով: Պատասխանողները ԲԴԽ անդամներն են, իսկ Գագիկ Հարությունյանն ու Հայկ Հովհաննիսյանը հանդես են գալիս որպես երրորդ անձինք: Այս մասին տեղեկանում ենք 1In.am-ից: Իսկ խնդիրն այն է, որ 2018թ. հոկտեմբերի 29-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել դատական իշխանությանը վարկաբեկող արտահայտություններով։ Գագիկ Հարությունյանը մասնավորապես ասել էր. «Նախկինում ևս, լինելով Սահմանադրական դատարանի նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց՝ վիճակն ավելի մտահոգիչ է, և մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»: Հիմա դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը կարծում են, որ վերը նշված հայտարարությունից հետևում է, որ, ըստ ԲԴԽ նախագահի, դատական իշխանության կողմից նախկինում, մինչև ԲԴԽ-ի կազմավորումը, արդարադատություն չի իրականացվել, ինչից ակնհայտ է, որ նման հայտարարությամբ ըստ էության վարկաբեկվում է դատական իշխանությունը: Այդ կերպ ոչ թե նվազեցվում, այլ իսպառ վերանում է հասարակության վստահությունը այդ իշխանության և նրա ներկայացուցիչների իրականացրած արդարադատության նկատմամբ: Ըստ հայցվորների՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի վերը նշված հայտարարությունը էթիկայի կանոնների կոպիտ խախտում է և դա հիմք է տալիս ԲԴԽ անդամներին Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և Բարձագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար: Ինչ վերաբերում է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի մասով ԲԴԽ-ի դեմ ներկայացված հայցադիմումին, ապա Պետրոսյանի և Սուքոյանի համոզմամբ, նրան ևս պետք է ենթարկեն կարգապահական պատասխանատվության և դադարեցնեն լիազորությունները: Իսկ պատճառը հունվարի 1-ից ձևավորվող սնանկության դատարանի դատավորների ընտրության կարգն էր։ Փաստաբան Գևորգ Գյոզալյանը նորմալ չի համարում դատական համակարգում առկա այս «պատերազմը»։ «Չեմ ուզում խնդիրն անձնավորել, կենտրոնանալ Գագիկ Հարությունյանի անձի վրա, քանի որ Գագիկ Հարությունյանի ասածը ոչ մեկի համար նորություն չէ, այլ բան է, որ նա օժտված է այն բոլոր լծակներով, որ դատական համակարգը մաքրի առկա վիճակից, չարաշահումներից։ Բոլորն են խոսում դատական համակարգում առկա խնդիրներից։ Եկեք չմոռանանք Մարդու իրավունքների պաշտպանի 2015 թվականի արտահերթ զեկույցը, որտեղ հասանք նրան, որ գումարների չափն էր նշված, թե որ ատյանում ինչ գներ են գործում։ Բայց, ընդհանուր առմամբ, այս պատերազմը նորմալ չէ, քանի որ ԲԴԽ-ն ի պաշտոնե օժտված է ապահովելու դատարանների և դատավորների անկախությունը։ Սա սահմանադրական նորմ է։ Եվ եթե դատավորները չեն վստահում ԲԴԽ-ին, սա աննորմալ է ու բերում է կոլապսի։ Սա մեծ ճգնաժամ է դատական համակարգի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am